ԱՐՏՈՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը թիվ 23 որոշմամբ ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը: Քաղաքապետարանն արտոնել է նաեւ հանրահավաքից հետո Երեւանի կենտրոնական փողոցներով նախատեսված երթը: Ի դեպ, ՀՀՇ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը իրազեկումներ է ներկայացրել նաեւ ԱԺ ընտրություններից հետո` մայիսի 7-ին, 8-ին, 9-ին եւ այլն, հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:




Լրահոս