ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այնպիսի ջերմությամբ եք ընդունում, որ արդեն խոսելս չի գալիս»:

Գագիկ Ծառուկյան armworld.am

Դե իհարկե, Գագիկ Ծառուկյանին բոլոր գյուղերում էլ ջերմ ու սիրով կդիմավորեն. ով էլ գյուղ գնալիս 3-ական տրակտոր տանի, նրան «գլխի վրա» կընդունեն: Այլ հարց է, որ Ծառուկյանի ընդդիմախոսները մշտապես քննադատության են ենթարկում նրան` կանոնավորապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար: Ու եթե նա բոլոր գյուղերում խոսի այս մասին ու բացատրի նրբությունները, իսկապես արդեն խոսելու տեղ չի մնա: Բայց մի «վատ բան» անպայման դրան կհետեւի. խոստովանելուց հետո ջերմությունն ընդգծված սառը վերաբերմունքի կփոխվի: Արդյո՞ք դա պետք է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:




Լրահոս