ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԳՐԲԱՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բնակավայրերում ակտիվ գործունեություն են ծավալում գուշակները: Գրեթե ամեն գյուղում կան նման զբաղմունքի տեր մարդիկ: Մարզի սահմանամերձ համայնքներից մեկում անգամ տղամարդ գրբաց կար, որը հիմա Ռուսաստանում է: Մարզկենտրոն Իջեւանում գործում է 4 բախտագուշակ:  Այստեղ լեգենդներ են տարածված պայծառատես գուշակների մասին, որոնք  իրենց այցելած անծանոթ մարդկանց վերաբերյալ ստույգ տեղեկություններ են հայտնում, «բախտ բացում», «քանդում արված թուղթ ու գիրը»: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սահմանամերձ մարզի ընտրողների մի զգալի մասը չի հավատում ոչ մի կուսակցության: Եթե գուշակները կուսակցություն կազմեին, բավական ձայներ կհավաքեին, որովհետեւ տավուշցիներից շատերն են հավատում լավ ապագայի վերաբերյալ նրանց տված խոստումներին:




Լրահոս