ԿՈԿԱԻՆՈՎ ԲԱՆԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի երկու սուպերմարկետների աշխատակիցներն Էկվադորից ներմուծված բանանների արկղերում ավելի քան 100 կգ կոկաին են հայտնաբերել: Առեւտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ խանութների աշխատակիցները չգիտեն, թե ինչ կերպ  է մրգերի մեջ թմրանյութերի խմբաքանակ հայտնվել: Վերջին ամսվա ընթացքում էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին բանանի հետ նաեւ թմրանյութ ուղարկում: Մարտի 30-ին կրկին բանանի արկղերում թմրանյութեր էին հայտնաբերվել երկրի մեկ այլ հատվածում գտնվող խանութում: Կոկաին իրացնողները հաճախ թմրանյութերը բանանների մեջ են թաքցնում:




Լրահոս