«ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎ 1915»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին արաբական Al Jazeera հեռուստաընկերությամբ ցուցադրվել է թուրք, հայ եւ ամերիկացի պատմաբանների խոսքի հիման վրա Ցեղասպանության մասին նկարահանված վավերագրական ֆիլմը: 48 րոպե տեւողությամբ ֆիլմում տարբեր կողմերի տեսակետներն են: Ֆիլմը կրում է «Համատեղ ցավ 1915» անվանումը:
10 օր հետո պատրաստ կլինի եւ կցուցադրվի նաեւ ֆիլմի անգլերեն տարբերակը:
Ֆիլմի ռեժիսորն է Ռամազան Մութը: Վավերագրական այս ֆիլմում ներառվել են նաեւ տարիներ առաջ սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մեկնաբանությունները:
Թուրքական «Ռադիկալ»-ը գրում է. «1915 թ.-ից հետո Ցեղասպանության թեմայով անթիվ գրքեր, ֆիլմեր ու վավերագրություններ են ստեղծվել: Հայերն ու Արեւմուտքն այն «ցեղասպանություն» են որակել, ոմանք ճանաչել են Ցեղասպանությունը, ոմանք էլ անգամ դրա ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունել»:
Սակայն այս ֆիլմում երկու կողմերն էլ իրենց տեսակետներն են ներկայացնում ու փորձում միասին գտնել հարցի պատասխանը, թե ինչ է տեղի ունեցել 1915թ.-ին:




Լրահոս