Օրերս Մոսկվայում կայացավ «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլը, որին Հայաստանից հինգ մասնակից էր գնացել` Հռիփսիմե Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Լուսինե Աղաբեկյան, Սուրեն Առուստամյան, Մերի Մոնջանյան: Ժյուրին նախապատվությունը տվեց Սուրեն Առուստամյանին, ով էլ հուլիսի 24-29-ը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2012» երգի միջազգային մրցույթում:
Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, Հայաստանի մասնակիցները զարմացրել են իրենց տվյալներով: Ինչ վերաբերում է «Մանկական Նոր ալիք»-ին, ապա այս մրցույթում Հայաստանը ներկայացնելու են միանգամից երկու հոգի` Սոնան եւ Արինան:
ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ