ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոռանս, ի պատիվ ինձ, անվանել ենք Դառիկո, բայց հիմա ուզում եմ փոխել նրա անունը:  Թոռնիկիս շատ եմ սիրում եւ կարծում եմ` իմ անունից ավելի նուրբ անուն կարելի է դնել: Երեխան երկու ամսական ութ օրական է: Այս տարիքում արդյոք կարող ենք փոխել նրա անունը:

Դառիկո Կարապետյան, 56 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. Անուն փոխել ցանկացած տարիքում հնարավոր է: Մինչեւ երեխայի տասը տարին լրանալը, նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կան մարդիկ, որոնք իրենց անունը ժամանակի ընթացքում փոխում են: Այդ իսկ պատճառով էլ շատերը ողջ կյանքում կրում են  երկու անուն` իրենց հին ու նոր անունները: Ցանկացած երեխայի ծնող երեւի թե ճիշտ կանի` նորածնի անունը կնքելուց առաջ փոքր-ինչ երկար մտածի: Այլապես ողջ կյանքում ո՛չ երկու անուն կրելն է հաճելի, ո՛չ էլ ոչ այնքան հաջող անվան գերին մնալը: Միակ խորհուրդն ու առաջարկը, որ կարող ենք անել, նախապատվությունը հայկական գեղեցիկ անուններին տալն է:




Լրահոս