Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին եւ 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Անցած շաբաթ Ադրբեջանը ղարաբաղյան ուղղությամբ հրադադարը խախտել է 500 անգամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ