Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից , նախագահական ընտրություններում ինքնառաջադրվվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:Օրեր առաջ ինքնառաջադրվել էր նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը: Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:ԼՂՀ նախագահական ընտրությունները նախանշված են հուլիսի 19-ին:



















































































