Այսօր` ապրիլի 30-ին, Ավան վարչական շրջանում խոչընդոտել են “Ժառանգություն” կուսակցության եւ պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավը: Ինչպես NEWS.am -ին հայտնեց Ստեփան Սաֆարյանը, Ավանի 3-րդ փողոցում իր շտաբի ակտիվիստների վրա են հարձակվել “մի խումբ բանդիտներ”, որոնք հայհոյել եւ քաշքշել են նրանց:
“Ես զանգահարեցի ոստիկանություն եւ միջազգային դիտորդներին եւ նրանք փախան”,- նշեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ հարձակվողները եղել են հանրապետական կուսակցության համակիրներ: