Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հայ ջազմեններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնուն են, որ ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին: Շնորհավորելով նրանցև Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայաստանի և մասնավորապես Երևանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար.
“Անչափ կարևոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղությանև ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության և մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաև երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչև ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:




Լրահոս