Ճապոնիայում մահացությունը լոգանքից ավելի շատ է,քան ավտոպատահարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  երկրում լոգանք ընդունելիս տարեկան 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան ավտոպատահարների արդյունքում:Հետազոտողները պարզել են, որ ամեն տարի Ճապոնիայում լոգանքի ժամանակ մահանում է մոտ 14 հազ մարդ: Զեկույցում նշվում է, որ նույն ժամանակահատվածում ավտոպատահարի զոհ է դառնում միջինը 4500 մարդ: Հետազոտությունն իրականացվել է այն բանից հետո, երբ մասնագետները նկատել են, որ լոգանքի ժամանակ մահացությունների թիվն անչափ մեծ է:Գիտնականների կարծիքով` լոգանքի ժամանակ մահացության մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճապոնացիների համար լոգանքը ծիսակարգ է, նրանք շատ են սիրում երկար ժամանակ անցկացնել է լոգարանում, 
Այդուհանդերձ, հենց լոգարանում երկար ժամանակ անցկացնելն է մարդկանց սրտի կաթվածից մահացության հասցնում:




Լրահոս