Թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում կա 138 մահացած մարդու անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեր շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի: “Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից”,-ասված է Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ:




Լրահոս