Հայաստանում գնաճի տեմպը շարունակում է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-ի ապրիլին 2011-ի ապրիլի նկատմամբ գնաճը Հայաստանում (12-ամսյա գնաճ) կազմել է 1.9%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում` ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում: 12-ամսյա կտրվածքով պարենային ապրանքների գներն աճել են 1.1%-ով, որ պարենայինը` 4.3%-ով, ծառայություններինը` 1.5%-ով:
2012-ի հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը  0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.2%):
2012-ի ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.4%  գնանկում,  ինչի վրա անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, կենդանական եւ բուսական յուղերի,  շաքարավազի 1.5-7.6% գների նվազումը:




Լրահոս