Սուտ է, երբ ասում են, որ վաղը աշխատատեղերը լրիվ կբացվեն. Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 30-ին, նախընտրական քարոզչության շրջանակներում ԲՀԿ-ն այցելել է Վանաձոր: Սուտ է, երբ ասում են, որ վաղը աշխատատեղերը լրիվ կբացվեն,-ասել է Ծառուկյանը: Աշխատատեղերի միայն 3-5 տոկոսը կբացվի, քանի որ այսօր գիտությունը զարգացել է, գործարանում 3000-5000 մարդ չի աշխատում, աշխատում է 50-100 մարդ,  դրա համար հարկավոր է ստեղծել պայման ու հնարավորություն, որ ամեն մարդ իր ընդունակությունն օգտագործի ու իր ընտանիքը պահիե,-ասել է նա, վանաձորցիներին կոչ անելով լսել բոլոր քաղաքական ուժերին, ուսումնասիրել նրանց նախընտարական ծրագրերն ու նոր միայն քվեարկել այս կամ այն ուժի օգտին: Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավարը խոսել է նաև ավանդների վերադարձման ծրագրերից, սուտ համարելով բոլոր այն խոստումները, որ ավանդները միանգամից վճարվելու են: Գագիկ Ծառուկյանը այս առումով իր տարբերակն է առաջարկել, այն է, ավանդները տալ սկզբից միայնակ, տարեց, հաշմանդամ ու նման խոցելի խմբերի մարդկանց, իսկ պաշտոնյաներն ու աշխատող մարդիկ, ըստ նրա, մեկ տարի ավելի հաստատ կարող են սպասել: 




Լրահոս