ԱՐՏԱՔԻՆ ՇՂԱՐՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, թե սա ընդամենն արտաքին շղարշ ստեղծելու համար է արվում: «Դա արվում է քարոզչության համար, որովհետեւ իրականությունից այդ ամենը շատ հեռու է: Իրենց գործողություններն, ընդհակառակը, այլ բանի մասին են խոսում. թեկնածուների անունից վերանորոգում են վերելակներ, ասֆալտ են անում, ջեմ ու մուրաբա, հեռախոս են բաժանում: Ընդ որում, ողջ հասարակությունը գիտի դա, իրենք էլ չեն հերքում ջեմ ու մուրաբան»,-ասաց պարոն Մանուկյանը:




Լրահոս