ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո պարզեցինք, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եւ առավել հայտնի է «բանջարանոցի  Ժորիկ» անունով: Համաձայն լուրերի` նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Մենք առաջիկայում կփորձենք պարզել` սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:




Լրահոս