ՊՈՊՈՒԼԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը հերթական անգամ որոշել է ծաղրել ժողովրդին: ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացված կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը փորձել է աննախադեպ մարդասեր գտնվել ու հայտարարել է, թե կառավարությունը որոշել է թեթեւացնել փոքր բիզնեսի հարկային բեռը: Իսկ այդ նպատակով կառավարությունն «Արտոնագրային վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որ մինչեւ 50 քմ տարածք ունեցող սննդի օբյեկտները կարող են արտոնագրային վճարումներ կատարել ինչպես ամսական, այնպես էլ եռամսյակային, վեցամսյա եւ ընդհուպ մեկ տարվա կտրվածքով: Ավելին, վարչապետն իր ելույթը նվիրել է այս նախագծին ու փորձել տպավորություն ստեղծել, թե իրենք մտածում են ժողովրդի մասին: Սակայն կատարվածի զավեշտն այն է, որ նախագիծն ԱԺ-ում օրենքի տեսք ստանալու համար դեռ պետք է  բավական երկար ճանապարհ անցնի, մանավանդ որ հիմա ԱԺ-ն չի էլ գործում: Այլ կերպ ասած` այս որոշումը միանգամից չի իրագործվելու: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը փորձել է տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն իսկ ձեռնամուխ են եղել հարկային բեռի թեթեւացմանը:




Լրահոս