ՈՏՔՈՎ-ԳԼԽՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը լայն թափով լծվել է ՀՀԿ քարոզարշավին: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` նա իր մոտ է կանչել Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերին, ոստիկանապետերին ու դպրոցների տնօրեններին եւ հրահանգել ամեն գնով աշխատել ՀՀԿ-ի ու թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի օգտին: Գիզիրյանը սպառնացել է, որ եթե որեւէ գյուղում ՀՀԿ-ն քիչ ձայն ստանա, ապա ինքը ամենախիստ ձեւով կպատժի: «Գլխո՛վ պատասխան կտաք»,-ըստ մեր աղբյուրների` ասել է մարզպետը: Սակայն Գիզիրյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Եւ հետո, այդ տարածաշրջանը, որ նշում եք, միշտ նորմալ է քվեարկում եւ քվեարկում է ՀՀԿ օգտին»,-նշեց նա:




Լրահոս