«Ընտրարշավի ընթացքում վարչապետը թաքնվում է, քանի որ տնտեսության հիմնական պատասխանատուն նա է»:
Ընդհանուր առմամբ ընտրարշավը ոչ թե կարող է խանգարել երկրի տնտեսության զարգացմանը, այլ ուղիղ հակառակը: Երբ խոշոր գումարներ են ծախսվում (իսկ փողը ընտրությունների գլխավոր խորհրդանիշերից է), տնտեսությունը դրանից միմիայն կարող է շահել: Իսկ Տիգրան Սարգսյանն էլ նկարած-իրական թվեր ներկայացնելիս կարող է քարոզարշավի տնտեսական օգուտների մասին խոսել: Բայց նա լռում է: Ու լռում է ոչ ամենեւին այն պատճառով, որ գլխովին մխրճվել է հայրենի տնտեսության լաբիրինթոսում: Պարզապես Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀԿ քարոզարշավը միանձնյա ղեկավարել: