«Աջափնյակը միշտ էլ եղել է հանրապետականների բույնը, ու երբ ձեռքդ մտցնում ես խամյակի, մկան կամ առնետի բույնը, կծում է»:
Թեեւ Հանրապետական կուսակցությանը շատ ԲՀԿ-ականներ համարում են խոշոր կուսակցություն, այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն իր մրցակից կուսակցության անդամներին կենդանական աշխարհի ամենափոքրամարմին ներկայացուցիչների հետ է համեմատում: Ինչ վերաբերում է վտանգին, ապա այս դեպքում միգուցե պատգամավորության թեկնածուն ճիշտ է. կենդանու փոքրամարմին լինելը վտագի չափը չի փոքրացնում: Այնպես որ, ցանկացած կենդանու բույնը խառնելուց առաջ լավ մտածել է պետք, իսկ գեղարվեստական համեմատությունները գործին կես ճանապարհից այնքան էլ չեն օգնի: «Զինվել» է պետք: