Գորիսի բնակիչները բողոքի ակցիա են արել ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա անցկացվեց ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման:
Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը «Ժամանակ»-ին ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ:
Մեր հարցին` եթե կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել: «Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց ամեն դեպքում բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ»,-ասաց նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս