Ապրիլի 30-ին, ժամը 14.49-ին “Թուֆենկյան” հյուրանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբեդ գետում` Ձորագետ գյուղի մոտակայքում, նկատվում է սատկած ցուլ, որին ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, որի ուժերով սատկած կենդանին դուրս է բերվել գետից: