ԹՇՆԱՄԻՆ ԱՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերում վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Տավուշի մարզում սպանվել է երեք զինծառայող: Կատարվածն առավել քան մտահոգիչ է եւ գալիս է ապացուցելու, որ սահմանամերձ շրջանները, մեղմ ասած, գտնվում են ողբալի վիճակում: Ու սա պատահական չէ. երկրի գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը` Սերժ Սարգսյանը, մի կողմ թողած բոլոր գործերը, այս օրերին զբաղված է սեփական կուսակցության ընտրարշավով: Իրենց հերթին քարոզարշավին են լծվել նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը: Թեեւ ոչ պաշտոնապես, բայց ներքին կարգով ընտրարշավով են զբաղված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ԱԳ նախարարը: Մի խոսքով, բոլորը զբաղված են իրենց աթոռակռվով: Եւ այս համատարած բարձիթողի վիճակում պատահական չէ, որ նման միջադեպեր են գրանցվում: Առավել եւս, երբ հարեւան Ադրբեջանը շարունակում է զինվել ահռելի տեմպերով:
Եւ այսքանից հետո Սերժ Սարգսյանը նախընտրական հավատի կոչերին հավատին զուգահեռ, հայտարարել է. «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք: Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա»:




Լրահոս