Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` Սպիտակ կատարած այցի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել: Քաղաքի բնակիչները, տեսնելով Սերժ Սարգսյանին, նրա ուղղությամբ հող են շպրտել` բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը` չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում: Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որոնք սկսել են բարձր գոռալ: Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել են, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել` ասելով. «Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք` հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ