Սերժ Սարգսյանը, որը փորձում է ցույց տալ, թե ինքը հանդուրժողականության եւ օրինականության կողմնակիցն է, իր քայլերով հակառակի մասին է վկայում: Բանն այն է, Ս. Սարգսյանի` Լոռու մարզ կատարած այցի ժամանակ նրան են ուղեկցել նաեւ Թեղուտի «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները. խոսքն այն մարդկանց մասին է, որոնք օրերս դաժան ծեծի էին ենթարկել Թեղուտ գյուղի հինգ բնակչի, որոնցից Հրաչիկ Ղարխմազյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ուշագրավն այն է, որ միջադեպից հետո, երբ Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել հանցագործներին, դեպքի վայր ժամանած իրավապահները՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի ղեկավարությամբ, խոստացել էին պատժել հանցագործներին: Մինչդեռ այդ տղաները ոչ միայն չեն կալանավորվել, այլեւ Ս. Սարգսյանի այցի ժամանակ նրան են ուղեկցել: Ի դեպ, Հրաչիկ Ղարխմազյանի հարազատներից տեղեկացանք, որ նրան երեկ արդեն դուրս են գրել «Արմենիա» բ/կ-ից:
ՈՒՂԵԿՑՈՒՄ ԷԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ