ՁԱՅՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` ԺԱԿ առաջնորդ, ՀՀԿ համամասնական ցուցակի 38-րդ տեղը զբաղեցնող Սպարտակ Մելիքյանն այս օրերին զբաղված է թիվ 23 ընտրատարածքում թեկնածություն առաջադրած ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանի «քարոզարշավով»: Մելիքյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ եւ բոլորին կոչ արել ընտրել Սահակյանին: Սակայն մեզ հետ զրույցում ասաց. «Ես մեծամասնական հարցով որեւիցե հետաքրքրություն չունեմ: Ես ՀՀԿ ցուցակում եմ ընդգրկված եւ աշխատանքներ եմ տանում, որ ՀՀԿ-ին շատ ձայներ ապահովենք Գեղարքունիքի մարզից»: Ի դեպ, թիվ 23 ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Կարեն Բոթոյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել է դատարան: Նիստը կկայանա այսօր` ժամը 15:00-ին:




Լրահոս