ԿՈԲԶՈՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ժողովրդական երգիչ Իոսիֆ Կոբզոնին ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել:  Դեսպանատանն ասել են, որ իրեն եւ իր ընտանիքին կասկածում են ԱՄՆ ոչ լեգալ ապրանքներ, այդ թվում եւ  թմրանյութեր տեղափոխելու մեջ, ինչպես նաեւ այն բանում,  որ երգիչը կապ ունի հանցագործ աշխարհի հետ: Արտիստն իր խոսքում նշել է, որ ավելի շատ նեղացած է ոչ թե ԱՄՆ դեսպանատան մերժումից, այլ որ իր երկիրը ձեռք չի մեկնում՝ իրեն օգնելու: Վիզա չտրամադրելու  արդյունքում խափանվել են Հաղթանակի օրվան նվիրված Կոբզոնի ամերիկյան համերգները: Երգիչը հայտարարել է, որ այլեւս երբեք չի դիմի ԱՄՆ դեսպանատուն` այդ երկիր մեկնելու խնդրանքով:




Լրահոս