Հոսպիտալացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ հոսպիտալացվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար  Հրայր Անտոնյանը: Ըստ armlur.am-ին հասած տեղեկությունների` պատճառը միջկուսակցական ֆինանսական հարցերն են եղել: Այն բանից հետո, երբ Արաբկիր շրջանի ՀՀԿ ականները գնացել են կուսակցության  տեղական կառույցի ղեկավար Աշոտ Մարտոյանի մոտ, որպեսզի ստանան բաժանվելիք գումարները, այնտեղից ասել են, որ գումարները պետք է ստանալ առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանից, իսկ վերջինս էլ ասել է, որ նման ծախսերի համար գումար տալ չի պատրաստվում: Վեճը թեժացել է և բորբոքվել այնքան, որ ՀՀԿ ական թաղապետի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այլ մանամասներ կհաղորդենք ավելի ուշ: 




Լրահոս