Հայկական ժամանակ. ԿԸՀ-ն կքննարկի Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու հարցը՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող “Փարվանա” ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:




Լրահոս