Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի էսքիշեհիր քաղաքի համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ 19 մարդ:Համաձայն տեղեկատվության՝Անկարա ուղևորվող ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին: Վարորդը տեղում մահացել է: 19 վիրավորներից 4-ի վիճակը շատ ծանր է:




Լրահոս