Հայաստանի մշտական բնակչությունը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3274.3 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 11.7 հազարով: Հայաստանի մշտական բնակչության 64%-ը կամ 2096 հազ. մարդ բնակվում է քաղաքներում: Երեւանի բնակչությունը կազմում է 1127.3 հազ. մարդ կամ ընդհանուր բնակչության 34.4%-ը: Մշտական բնակչության թվաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ըստ մարզերի հետեւյալն է (հազ. մարդ).
Արագածոտնի մարզ` 142.9
Արարատի մարզ` 281.7
Արմավիրի մարզ` 287.4
Գեղարքունիքի մարզ` 243.1
Լոռու մարզ` 282.2
Կոտայքի մարզ` 283.5
Շիրակի մարզ` 282.3
Սյունիքի մարզ`153.0
Վայոց ձորի մարզ` 56.1
Տավուշի մարզ` 134.8