Ազգային ժողովի հերթական նիստը չի կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չի կայացել` քվորումի չապահովման պատճառով: Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության՝ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
 “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվել է չկայացած:




Լրահոս