Բակո Սահակյանը ներում է շնորհել 11 դատապարտյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել 11 դատապարտյալի:
Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրերը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:




Լրահոս