ՀՀԿ համամասնական ցուցակի 11-րդ տեղում գտնվող Հերմինե Նաղդալյանի եկամուտներն անցած 1 տարում կազմել են 598 մլն 785 հազ. դրամ, որից 3.153 մլն-ը՝ ԱԺ աշխատավարձ, 255.431 մլն-ը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ից շահաբաժին, 340.201 մլն դրամը՝ «ԲեգՄիք»-ից շահաբաժին: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ Նաղդալյանն ունեցել է 100 մլն դրամ եւ 30 հազ. դոլար գումար: Նա չի հայտարարագրել որեւէ շարժական գույք կամ 8 մլն դրամը գերազանցող իր: Նաղդալյանը նաեւ մեծ քանակի անշարժ գույք ունի. Սարի թաղում՝ 376 քմ մակերեսով տուն՝ կից հողամասով, 2 բնակարան Գ. Չաուշի փողոցում՝ 102.8-ական քմ մակերեսով, Ծովակալ Իսակովի պողոտայում 414 քմ մակերեսով տուն՝ կից հողամասով, դրանից քիչ հեռու գտնվող 0.35 հա հողամաս, նաեւ 4 կտոր հողամաս Դավիթ Անհաղթի փողոցում՝ ընդհանուր 0.6 հա տարածքով:
ՀԱՆՔԱՏԻՐՈՒՀԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ