Սրճարան շտապող կինը պատահաբար կրկնել է Ջեյմս Բոնդի վտանգավոր հնարքը: Խորվաթիայի 47-ամյա բնակչուհի Մարիա Սկրաչիչը, ով իր փոքրիկ դստեր հետ միասին իր սեփական մեքենայով գնալիս է եղել սրճարան, այնքան է շտապել, որ ճանապարհին չի նկատել մասնատվող կամուրջը: Կինը մեծ արագությամբ հաղթահարել է խոչընդոտը՝ կրկնելով Ջեյմս Բոնդի հայտնի հնարքը, տեղեկացնում է Mirror-ը:
Միջադեպը նկարահանվել է պատահական ականատեսների կողմից, որոնք հետագայում մոնտաժել են խորվաթյան պատահարի կադրերը «Ոսկե ատրճանակով մարդը» ֆիլմի համապատասխան հատվածի հետ: Չնկատելով, որ իր ճանապարհին հանդիպած կամուրջը բացված է, կինը դրա մի հատվածից թռել է մյուս հատվածի վրա, և հանգիստ շարունակել ճանապարհը:
Կինը չի տուժել և անփորձանք հասել է սրճարան: Դժբախտաբար, կատարվածին հետևել են ոստիկանները, ովքեր կնոջը տուգանել են 30 Եվրոյով: