Թիվ 10/32 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը չի ցանկանում տեսախցիկի առաջ ներկայացնել ընտրությունների ընթացքը, սակայն պատճառը չի նշում. ”Չեմ ուզում և վերջ, կարող եք ձայնագրել, բայց չեմ խոսի տեսախցիկի առաջ”: Նշված ընտրատարածքի վստահված անձանցից armlur.am-ի հետ ընտրությունների ընթացքի մասին խոսեց միայն ԲՀԿ վստահված անձը, որի հավաստմամբ ամեն ինչ հարթ է ընթանում:Նկատենք, որ թիվ 10/32 ընտրատարածքում շատ էին մարդկանց կուտակումները: Քաղաքացիների մեծ մասն էլ 10/32 ընտրատարածքից հեռանում է՝ ավելի ուշ գալու և ազատ քվեարկելու տրամադրվածությամբ:
Խուսափում է տեսախցիկից. տեսանյութ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ