Մայիսի 6-ին, ժամը 15:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 26 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհվող բնակարանում հայտնաբերել են տարեց ամուսինների դիերը:Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ երկու մարտական հաշվարկ և Պռոշյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժինը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են: