ՀՅԴ առաջնորդն ընտրել է Գարեգին Նուշիկյանին
Այսօր, իր քաղաքացիական պարտքը կատարելու ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ քվեարկում է ,…հօգուտ նրան, որպեսզի մեր երկրում վերանա կոռուպցիան, Հայաստանը ուժեղ լինի միջազգային ասպարեզում, Հայաստան վերադառնան երկիրը լքածները ու չլքեն նրանք, ովքեր նման ցանկություն ունենե: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ Բյուրոյի մեկ այլ անդամ՝ Լևոն Մկրտչյանը, հայտարարել են, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորներից քվեարկելու են Գարեգին Նուշիկյանի օգտին: Նրանք իրենց այդ որոշումը պայմանավորել էին այն հանգամանքով, որ միայն նա է համապատասխանում տնտեսության մեջ նոր՝ մաքուր մշակույթի կրողի կերպարին: “…Իբրև գործարար և հայրենասեր մարդ, նա միայն օգտակար դերակատարում կունենա Ազգային ժողովում. նա և իր համեստությամբ, և իր անաչառությամբ հայտնի է Կենտրոնի բնակչությանը”-ասել էր Լևոն Մկրտչյանը: