armlur.am-ի թղթակիցը քիչ առաջ հայտեց, որ “Գյումրիի ընտրատեղամասերում մարդկային կուտակումներ են, խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, տեղամասերում թաց կնիքներ են օգտագործում”: Նման ահազանգեր Գյումրիի տարբեր ընտրատեղամասերից ստացել են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակներն ու ընտրական շտաբերը: Կուսակցությունն արդեն բարձրաձայնել է այս ընտրախախտումների մասին եւ արձագանքի են սպասում իրավապահ համակարգից: ԲՀԿ ներկայացուցիչ Աղաս Աբրահամյանը մեծ խախտում է համարում “Կենտրոն” ՀԸ լրագրողների աշխատանքին խոչընդոտելը: Նման դեպքեր արձանագրվել են թիվ 1 , 6 դպրոցներում, 5-րդ երաժշտականում եւ Բժշկական քոլեջում:
“Մարդիկ իրանց ռեպերտուարի մեջ են: Տեսնենք այնուամենայնիվ ինչը կհաղթի: Արդարությունը կհաղթի, նորմալ ընտրությունները կհաղթեն թե էդ բիրտ ուժը: Էս քաղաքը ոնց որ դատապարտված էդ տեսակ վարք ու վարքագիծ տեսնելուն”,- ասում է Աղաս Աբրահամյանը: