Ընտրակաշառք` բարեգործության անվան տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը armlur.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Սյունիքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն  ընթանում են  կատարելագործված  ընտրախախտումներով.  “Դեռ առավոտից օքսիդացող կնիքներով ընտրեցին զինվորները, կարծում եմ՝ ոչ մեկ անգամ: 19:35-ի դրությամբ ՀՀԿ-ականները դեռևս մեքենաներով տեղափոխում են բնակիչներին: Ընտրախցիկներում ընտրում են երկու հոգով: Հանձնաժողովի նախագահը չի հարթում իրավիճակը”: Վ. Վարդազարյանի տեղեկացմամբ՝ այսօր Գորիսում գործող  ինչ-որ “Սյունիք” հասարակական  կազմակերպություն  “Արդշինինվեստ” բանկի միջոցով  ընտրողներին տրամադրում է 20.000-ական դրամ՝ բարեգործության անվան տակ:




Լրահոս