Iditord-ում ընտրությունների ավարտից հետո էլ քաղաքացիները շարունակում են տարբեր տեսակի ընտրախախտումներ գրանցել: Րոպեներ առաջ հայտնվեց 1000-րդ ընտրախախտումը: Այս պահի դրությամբ ընտրախախտումների քարտեզն արձանագրել է ընտրակաշառքի և ճնշումների 280 դեպք, ընտրացուցակների հետ կապված 153 խախտում, քվեարկության ընթացակարգի խախտումներ`128, քվեարկության օրվա հասարակական կարգի 133 խախտում և այլ ընտրախախտումների տեսակներ: Հիշեցնենք, որ գրեթե ողջ օրվա ընթացքում քարտեզի պատասխանատուներն արձանագրում էին, որ կայքն անընդհատ Ddos հարձակումների է ենթարկվում, բայց, թեպետ ընդհատումներով, գործեց ողջ օրը:
1000-ից ավելի ընտրախախտում` Iditord-ում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ