«Օրենքով գող»-ից երես են թեքել դավաճանության համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Խակասիայից Մոսկվա է ժամանել բանտից նոր դուրս եկած 24-ամյա «օրենքով գող» Մաքսիմ Ֆրանցուզովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ֆրանցուզ, հայտնում է «ПраймКрайм»-ը:

Վերջին 6 տարին նա ճաղերի ետևում էր կողոպուտի համար՝ Վիդնովսկի շրջանի դատարանի վճռով։ Նախորդ տարվա հունիսին Կարդավա եղբայրների մեգրելական թևի աջակցությամբ Ֆրանցուզը «օրենքով գող» ճանաչվեց։ Դրանից հետո  նրան տեղափոխեցին այլ ՔԿՀ, որտեղ եղանակն ավելի մեղմ էր, սակայն պայմաններն ավելի դաժան էին։ Նշանակման վայրը հասնելու ճանապարհին Ֆրանցուզը բանտային ադմինիստրացիայի ճնշման տակ հրաժարվել էր գողական տիտղոսից։ Այդ ամենը տեսանկարահանվել էր։

Ինքը՝ Ֆրանցուզը, իրեն «օրենքով գող» է համարում և պնդում է, որ տեսանյութը կեղծված է։ Գործակալության տեղեկություններով՝ Ֆրանցուզը Մոսկվայում առաջին հերթին այցելել է «օրենքով գողեր» Պիչուգային և Վոսկրեսին։ Այսօր Գելայից երես են թեքում անգամ այն մարդիկ, ում նա օգնել է, քանի որ նրա կողմից կատարված դավաճանության մասին լուրերը շատ արագ տարածվել են ու հասել երկրի անգամ ամենախուլ անկյունները։

 




Լրահոս