Դոլարը մոտենում է 393-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մայիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 392.94 դրամ, ինչը 0.15 տոկոսով կամ 0.59 կետով բարձր է մայիսի 4-ի փոխարժեքից:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջին շաբաթների ընթացքում չի միջամտել փոխարժեքին: Բորսայում այսօր վաճառվել է 2.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը նույնպես բարձրացել է: Փոխանակման կետերի մի մասը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել է մինչեւ 392 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 393.5 դրամն է: Բորսայում այսօր տեղի է ունեցել նաեւ գործարք “Շեն-Կոնցեռնի” պարտատոմսերով: Վաճառվել է 10 հազ. դրամ անվանական արժեքով 180 պարտատոմս` 11.9409 % միջին եկամտաբերությամբ (այսինքն` պարտատոմսերը վաճառվել են իրենց անվանական արժեքից մի փոքր թանկ):




Լրահոս