ՉԽՈՍԿԱՆ ԶԱՐՄՈՒՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն ամեն գնով խուսափում է իր մրցակցի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ներսիսյանի հետ բանավեճից: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ներսիսյանը Պողոսյանին հրավիրել է հրապարակային բանավեճի: Սկզբում նրա փոխարեն հրավերն ընդունել է շտաբի պետը, որը հետո հրաժարվել է: Ի դեպ,  Կարինե Պողոսյանի քարոզարշավի ընթացքում թեկնածուի հետ հանդիպման եկած քաղաքացիներն այդպես էլ նրանից որեւէ խոսք չեն լսում: Փոխարենը թեկնածուին ներկայացնում են մարզպետը՝ Լոնդիկ մականունով հայտնի Էդիկ Բարսեղյանը, ու շտաբի պետը: Արտաշատում արդեն իսկ կատակում են, որ ԱԺ-ում Պողոսյանի մատը սոսնձելու են կոճակին, որպեսզի նա քվեարկության հարցերում եւս չսխալվի: Հիշեցնենք, որ Պողոսյանը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է:




Լրահոս