Armenian text to speach

Միջադեպ ՄԻԵԴ-ում՝ ՀՀ-ն ներկայացնող դատավորների ընտրության ժամանակ. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շուրջ 15 րոպե ուշացումով շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը. գրում է aravot.am-ը:

Մինչ ՀՀ վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանի դահլիճում ընտրում էին ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորներին, դատարանի շենքի առաջ մի քաղաքացի դժգոհում էր դատական համակարգից ու իրավաբաններից՝ պատճառաբանելով, թե փաստաբան Գարիկ Պողոսյանը իրեն խաբել ու իրեն տված 3000 դոլարից 1000 դոլարը ետ չի վերադարձրել:

Aravot.am-ի հետ զրույցում նա վրդովված նշեց. «Ես զզված եմ այս համակարգից, փող են լափում ու կաշառակերությամբ զբաղվում, օրական իրավաբանի թոշակը բարձրացնում են: Դատարան անունը, որ լսում եմ, այդ օրը հիվանդանում եմ: Արդեն վեցերորդ ամիսն է իմ հազար դոլարը չեն ուզում տալ: Ուր դիմում եմ, ասում են՝ դիմում գրի: Խայտառակ եմ անելու, եթե գումարս չտան, իրենք ու իրենց սերունդները փոշմանելու են»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս