ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել Է շախմատի ասպարեզում հաջողության հասած երկրների վարկանիշային ցուցակը, որտեղ Հայաստանը 2661 միավորով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին հորիզոնականում  Ռուսաստանն է` իր 2747 միավորով: 2-րդ տեղում Է Ուկրաինան՝ 2697 միավորով եւ տիտղոս ունեցող 487 շախմատիստներով, որոնց թվում՝ 79 գրոսմայստերներ եւ 199 միջազգային վարպետներ: 3-րդ տեղում Չինաստանն է 2662 միավորով: Այս երկրում կան 29 գրոսմայստերներ, 33 միջազգային վարպետներ, իսկ կոչում ունեցող շախմատիստների ընդհանուր թիվը 112-ն Է: Հայաստանն էլ ներկայում ունի 33 գրոսմայստեր, 25 միջազգային վարպետ եւ ընդհանուր հաշվով կոչում ունեցող 87 շախմատիստ:




Լրահոս