Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին
Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին պետք է պատասխնատվության ենթարարկվեն համապատասխան մարմինների և արդարադատական համակարգի կողմից:
Հարկ է նաև նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից և բռնությունից հետո, երբ մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց բուժօգնություն ստանալու`հրապարակավ հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, ոստիկանները առանց որևէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու, նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները և բռնի գործողությունները և կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին ,որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, և գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատաման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար:
ՀՀ քաղաքացիներ 




Լրահոս