Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ վերջին ամիսներին տարածաշրջանում եւ դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների եւ սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ՊՆ-ում մոտ մեկժամանոց առանձնազրույց է ունեցել բարձրագույն գեներալիտետի հետ եւ քննարկել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության հարցը: Սակայն նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հերքեց արտակարգ դրություն հաստատելու մասով տարածված լուրերը՝ ասելով. «Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ հարցը չի քննարկվել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ