Զինեդին Զիդանին որակազրկել են 3 ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) երեք ամսով որակազրկել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հայտնում է «AS» պարբերականը։ Նման որոշման պատճառ է հանդիսացել ֆրանսիացի մասնագետի մարզչական արտոնագիր չունենալը։

«Արքայական ակումբ»-ը կարող է այդ որոշումը բողոքարկել առաջիկա 10 օրերի ընթացքում։ Եթե բողոքը մերժվի, մադրիդցիները կարող են դիմել Լոզանի կարգապահական դատարան։

Նշենք, որ մրցաշրջանի սկզբում Իսպանիայի մարզչական ասոցացիան բողոք էր ներկայացրել, ըստ որի Զիդանը, չունենալով արտոնագիր, մարզչական գործունեություն է ծավալում։




Լրահոս